Սուրբ Ծննդյան նախօրեին Նեապոլում շատ բարեր սկսել են աշխատել, այսպես ասած, «վճարիր 2 բաժակ սուրճի համար, սակայն ստացիր մեկը» սկզբունքով: Որքան էլ տարօրինակ է, սակայն այս սկզբունքը գործում է: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Սոսպեսո (կախովի) սուրճի ավանդույթը տեղի բարերում ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբին: Այդ ժամանակ մեկ բաժակ սուրճ իրեն ամեն մեկը չէր կարող թույլ տալ: Իսկ նման հաճախորդը, ով ցանկանում էր ցույց տալ իր հաջողակ և առատաձեռն լինելը, վճարում էր մեկ այլ աղքատի սուրճի համար, ով այդ ժամանակ բարում էր լինում:
«Այս հրաշալի ավանդույթի շնորհիվ հարևանը կարող է օգնել հարևանին առանց միջնորդների»,- ասել է բարի սեփականատերերից Լուիջի Սոլիտոն:











































