Վրաստանում մաքսային ձևակերպումների համար նախատեսված վճարները հինգ անգամ կնվազեն:
Ինչպես հաղորդել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների վարչությունից՝ դա արվում է ապրանք ներմուծողների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:
Սրանից հետո Փոթիի և Քուլևիի մաքսային-վերահսկողական կետերում, ինչպես նաև Փոթիի Ազատ տնտեսական գոտում 3000 լարի արժողությամբ ապրանքի ձևակերպման համար նախատեսված 100 լարիի փոխարեն հարկավոր կլինի վճարել 20 լարի: