Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ իր սեփական աղջիկները ամաչում են իր հետ փողոց դուրս գալ։ 10-ամյա Սանդեյը և 7-ամյա ֆեյթը մինչև հիմա չեն կարողանում հավատալ, որ իրենց մայրն արդեն 51 տարեկան է, և ամաչում են դրանից։
Աստղը պատմել է հարցազրույցներից մեկում, թե ինչպես է իր կրտսեր դուստրը կտրականապես հրաժարվել իր հետ փողոց դուրս գալուց, քանի դեռ մայրն իրեն կարգի չի բերել։
Աստղը հայտարարել է, որ մի օր առավոտյան նա այնպիսի տեսք է ունեցել, կարծես աղետի զոհ լիներ, և դուստրը ընկերուհիների մոտ իրեն վատ է զգացել։

Դերասանուհին բացատրել է, որ փորձում է հնարավորինս առողջ և ակտիվ մնալ, որպեսզի կարողանա հոգ տանել իր երեխաների մասին։ Բայց նրա խոսքերով՝ ինքն ամեն դեպքում ծեր է նրանց համար։
«Նրանք շուտով թինեյջերներ կդառնան, իսկ ես, ցավոք, չեմ երիտասարդանա»,– ասել է Նիկոլը։

Նշենք, որ Նիկոլը ևս երկու երեխա ունի՝ 24 ամյա Իզաբելլան և 22-ամյա Քոննորը, որոնց իրենք որդեգրել են Թոմ Քրուզի հետ ամուսնացած ժամանակ։









































