Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ աշխատանքից կմեկուսացվեն և հնարավոր է հեռացվեն այն պաշտոնյաները, ովքեր պատրաստել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախագիծը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Այդ մարդիկ հաստատապես կմեկուսացվեն փաստաթուղթը նախապատրաստելուց, հնարավոր է՝ նաև կազատվեն աշխատանքից»,- ասել է Յանուկովիչը «կլոր սեղանի» ընթացքում, որի ժամանակ ընդդիմության ներկայությամբ քննարկվել է քաղաքական ճգնաժամից երկրի դուրս գալու ուղղությունները:
Նա նաև հայտարարել է, որ փաստաթուղթը պատրաստվել է Ուկրաինայի ազգային շահերի ոտնահարմամբ: «Ես հասկանում եմ` ինչու եվրաինտեգրման կողմնակիցները Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքները այդքան շատ քննադատության ենթարկեցին»,- ասել է նախագահը:






































