«Ընտրական օրենսգրքի կարևորագույն հարցը մնում է ռեյտինգայինից հրաժարումը: Բայց մենք հարցը չենք դնում ընդհանրապես ռեյտինգից հրաժարվելու մեջ, այլ մենք կողմնակից ենք ռեյտինգի կիրառումը անձնավորված, դասական տրամաբանության մեջ իրականացնելուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ դա ենթադրում է բաց ցանկերով քվեարկություն ամբողջ հանրապետությունով մեկ. «Սա ամենաժողովրդավարականն է, երբ ընտրողը ընտրում է ոչ միայն կուսակցությունը, այլև այդ ցուցակում նախասիրությունն արտահայտում է որևէ անձի նկատմամբ: Եվ ստացվում է, որ կուսակցությունը չի որոշում հերթականությունը, թե ով պետք է անցնի, այլ ժողովուրդն է որոշում, թե մանդատները կուսակցության մեջ հատկապես ում պետք է տրվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































