Երգչուհի Վերա Բրեժնևան Facebook սոցկայքի իր էջում մի շատ անձնական հաղորդագրություն է թողել, որտեղ սեր է խոստովանել իր ընտանիքին և իր «երկրորդ կեսին»: Այս մասին գրում է Viva.ua կայքը:
«Սիրում եմ իմ ընտանիքը: Սիրում եմ իմ երկրորդ կեսին: Սիրում եմ իմ երխաներին: Սիրում եմ իմ աշխատանքը: Սիրում եմ իմ կյանքը: Սիրում եմ սիրել: Բոլորին սեր, բարիք և ուժ եմ ցանկանում: Թող որ մենք բոլորս երջանիկ լինենք»,-գրել է երգչուհին:
Վերան տեղադրել է իր վերջին լուսանկարներից մեկը, որտեղ նա, ինչպես միշտ, հիասքան տեսք ունի և փայլում է երջանկությունից:
Աստղը նկարը համալրել է կյանքի մասին փիլիսոփայական դատողություններով. «Երբեմն պետք է ինչ-որ բան ավարտել, որպեսզի նորը սկսվի: Ավարտում եմ այսօրվա օրս: Եվ հետաքրքրությամբ սպասում եմ, թե ինչ կլինի վաղը` նոր օրվա ընթացքում: Շուտով այդ նույն բանը տեղի կունենա ամսվա, տարվա հետ…)))…գայթակղության մեջ…»:










































