Հայտնի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն դարձել է նոր The Edi առցանց ամսագրի հերոսուհին:
32-ամյա բրազիլացի գեղեցկուհին ներկայացել է Jason Wu-ի և Chloe-ի ոճային զգեստներով՝ ցուցադրելով ոչ միայն անթերի ոճը, այլև շքեղ կազմվածքը:
The Edit-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ մի անգամ դարձել է պլաստիկ վիրաբուժության զոհ: «Ես վաղ հասակից երազում էի մոդել դառնալու մասին: Երբ մեծացա, որոշեցի ինչ էլ որ լինի փոխել ականջներիս ձևը: Ես բժիշկ գտա Բրազիլիայում, ով այնքան էլ փորձառու չէր: Նման վիրահատություն նա ընդամենը մեկ անգամ է արել: Բայց ես որոշեցի գնալ դրան: Վիրահատությունից հետո երկու օր ինձ թվում էր, թե ինչ-որ մեկը կտրել է ականջներս: Երևի հենց այդ պատճառով էլ ես դարձել եմ պլաստիկ վիրաբուժության հակառակորդներից մեկը և հիմա մեծ սարսափով եմ հիշում, թե ինչի միջով անցա»,- պատմել է նա:










































