Ադրբեջանում 110 մարդ է հիվանդանոց ընկել թունավորման ախտանիշներով՝ բամբակի դաշտից աշխատանքից վերադառնալուց հետո։ Սա արդեն երրորդ դեպքն է այս ամսվա ընթացքում։
Թունավորման պատճառը հավանաբար դաշտերում օգտագործվող պեստիցիդներն են եղել, սակայն իշխանություններն այս մասին պաշտոնապես չեն հայտարարում,– հաղորդում է BBC ծառայությունը։
Հաղորդվում է, որ տուժողների մի մասը մինչ հիվանդանոց հասնելը ուշագնաց են եղել։
Եվ բժիշկները և հիվանդները պնդում են, որ առաջին անգամ են բախվում նման թունավորման հետ։
Դատախազությունից հաղորդել են, որ հետաքննություն է ընթանում և զանգվածային թունավորման պատճառները դեռևս չեն պարզվել։







































