Ցինցինատիի բնակչուհի Շերիլ Քիթելը հարսանիքից քառորդ դար անց նկատել է, որ տուփում այլ հարսանեկան զգեստ է պահված: Այս մասին գրում է UPI-ն:
Քիթելն ամուսնացել է 1987 թվականին: Պսակադրությունից անմիջապես հետո նա զգեստը տվել է քիմմաքրման: Հարսանեկան զգեստը նրան են վերադարձրել տուփով, որը Քիթելը չի բացել:
Հավանաբար այն 1960-ականների զգեստ է՝ երկար ժանեկազարդ քղանցքով: Տուփում պետք է նաև քող լիներ, սակայն դրա փոխարեն այնտեղ դրված էր մանկական ծածկոց, գործած մանկական հագուստ և կոշիկներ:
Քիմմաքրման կետը չի գործում: Թե երբ է փակվել այն՝ չի հստակեցվում:









































