Զայրույթ, նույնիսկ ատելություն՝ այդպես կարելի է բնութագրել Նյու Յորքի բնակիչների տրամադրությունը նախասուրբծննդյան շրջանում, երբ ամերիկյան խոշորագույն մեգապոլիսում բնակչության կեսի չափ՝ մոտ 5 մլն զբոսաշրջիկների հոսք է նկատվում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Զբոսաշրջիկները շրջում են 5-րդ պողոտայով, ուսումնասիրում ցուցափեղկերը, «ուխտագնացություն» կատարում դեպի Ռոքֆելլեր-պլազա հրապարակում տեղակայված ԱՄՆ-ի գլխավոր տոնածառ, խմբվում Թայմս սքուերում, երկար հերթեր գոյացնում սննդի կետերի մոտ:
Այդ ամենը զայրացնում է քաղաքի բնակիչներին, որոնք առանց այդ էլ հյուրընկալությամբ աչքի չեն ընկնում: Քաղաքի բնակիչների վերաբերմունքը զբոսաշրջիկներին դուր չի գալիս, նրանք հաճախ են դիտողությունների արժանանում մայթերին խցանումներ առաջացնելու համար:











































