Ավտովթարը, որի հետևանքով զոհվել էր դերասան Փոլ Ուոքերը, կարող էր պատահական չլինել, «Ֆորսաժի» աստղին կարող էին սպանած լինել՝ գրում է Globe Magazine-ը:
Նման վարկածի են հակված որոշ քրեագետներ, որոնք ուսումնասիրել են վթարի մանրամասները:
Ամսագիրը նշում է, որ Փոլը լարված հարաբերությունների մեջ էր «Ֆորսաժում» իր գործընկերոջ՝ Վին Դիզելի հետ:
Պարբերականի տվյալով՝ դերասանները բառացիորեն ատել են միմյանց: Ուոքերը Դիզելին համարել է էգոիստ ու վստահ է եղել, որ վերջինս փորձել է գերազանցել իրեն:
Հիշեցնենք. դերասանը զոհվել էր նոյեմբերի 30-ին՝ ավտովթարից:








































