Բիլբաոյում կայացած հերթական նիստի ժամանակ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը մանրամասն ուսումնասիրել է, այսպես կոչված, եռակի պատժամիջոցի հարցը:
Ներկայումս եթե ֆուտբոլիստը մտածված խախտում է կատարում սեփական տուգանային հրապարակում, որը հանգեցնում է արդյունավետ գրոհի ընթացքի ընդհատմանը, ապա նրա թիմի դարպասը 11 մետրանոց է նշանակվում, ինքը` խախտում կատարած ֆուտբոլիստը հեռացվում է խաղադաշտից և մեխանիկորեն զրկվում հաջորդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից: Ֆուտբոլի եվրոպացի պաշտոնյաները համամիտ չեն գործերի այդպիսի ընթացքին:
Առաջիկա ժամանակաշրջանում Ֆուտբոլային միությունների միջազգային ասոցիացիան, որը կարգավորում է ֆուտբոլի կանոնները, պատժամիջոցի այլընտրանքային մի քանի տարբերակներ կմշակի:










































