Christie’s աճուրդի տունը Բարբադոսի հազվագյուտ ռոմի 12 շիշը վաճառել է մոտ 80 հազար ֆունտ ստերլինգով (130 հազար դոլար): Դա ամենահին և ամենաթանկ ռոմն էր, որ երբևէ վաճառվել է Christie’s-ում: Հավաքածուի արժեքը 6.5 անգամ գերազանցել է մեկնարկային գինը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մուգ ռոմի 5 շիշը վաճառվել է յուրաքանչյուրը 8500-8750 ֆունտով, թեթև ռոմի 7 շիշը վաճառվել է մոտ 5000 ֆունտով: Մուգ ռոմը ունի նարնջի, մայրու և այլ համեմունքների համային փունջ: Թեթև ռոմը մեղրի, դարչինի ու խորոված խնձորի համ է հիշեցնում:
Ռոմի հին շշերը հայտնաբերվել էին Անգլիայի հյուսիսի Արևմտյան Յորքշիր կոմսության «Հերվուդ հաուս» կալվածքի նկուղում, որը XVIII դարի երկրորդ կեսին կառուցել էր Էրվին Լասելսը, որը շաքարեղեգի խոշոր պլանտացիաներ է ունեցել Կարիբյան ծովի Բարբադոս կղզում: Նշենք, որ ռոմը շաքարի արդյունաբերության կողմնակի արտադրանք է:











































