Օգնությունը անձամբ եմ տարել սահման, չեմ տվել Երկրապահ կամավորական միությանը: Այդ մասին այսօր՝ հունիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ գործարար– պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ՝ պատասխանելով դիտարկմանը, թե նախկինում ինքը ԵԿՄ-ին օգնություն էր տալիս նաեւ սահման ուղարկելու համար, սակայն դադարեցրել էր այդ գործընթացը, քանի որ կասկածներ ուներ: