Տոկիոյի համալսարանի հետազոտողների խումբը հայտնաբերել է աշխարհում ամենափոքր բազմաբջիջ օրգանիզմը՝ միկրոսկոպիկ ջրիմուռ, որը ապրում է քաղցրահամ ջրերում: Այս մասին հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները:
Ջրիմուռը բաղկացած է 4 բջջից, իսկ նրա տրամագիծը կազմում է ընդամենը 10 միկրոմետր (0.01 մմ): Գիտնականները սկզբում ենթադրել են, թե ուսումնասիրում են միաբջիջ ջրիմուռների միասնություն, սակայն արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ գործ ունեն բազմաբջիջ օրգանիզմի հետ՝ գրում է ITAR-TASS-ը:
Գիտնականները որոշել են ջրիմուռն անվանել «սիավասեմո»՝ երջանկության ջրիմուռ:










































