Ամերիկյան armslist.com համացանցային խանութը զբաղվում է զենքի անօրինական վաճառքով, որի շրջանառությունը հասնում է տասնյակ հազար միավորի: Այս մասին նշվում է հատուկ հանձնաժողովին ներկայացված՝ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի զեկույցում, որը տեղեկություններ էր հավաքում տվյալ ցանցային ռեսուրսի մասին շուրջ 2 ամիս: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Հանձնաժողովի փորձագետների տեղեկություններով՝ մոտավորապես յուրաքանչյուր 3-րդ գովազդային հայտարարություն կայքում տեղադրված է վաճառողների կողմից, որոնք զբաղվում են զենքի խոշորածավալ առևտրով ՝ չունենալով դրա թույլտվությունը:
Ինչպես նշվում է զեկույցում, ԱՄՆ նահանգների մեծ մասում մասնավոր անձինք ունեն զենքի մանրածախ վաճառքի իրավունք, չստուգելով՝ արդյոք գնորդը հոգեպես առո՞ղջ է ու արդյոք չունի՞ հանցավոր անցյալ:
Մինչդեռ այն անձինք, որոնք զբաղվում են զենքի զանգվածային իրացմամբ, պարտավոր են ստանալ համապատասխան լիցենզիա, ինչպես նաև կատարեն գնորդի ինքնության մանրակրկիտ ստուգումներ:
«Այդ եզրակացությունները վկայում են այն մասին, որ իրավապահ մարմինները, օրենսդիրները ու համացանցային կայքերի սեփականատերերը պետք է միջոցներ ձեռնարկեն՝ փակելու համար անօրինական զենքի այդ հոսքը, որը կարող է մեծ վնաս հասցնել»,- հայտարարել է Բլումբերգը:










































