Հավայայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Լորետա Ֆադին, ով տրամադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ծննդյան վկայականի պատճենը:
Los Angeles Times-ի տվյալներով՝ դեկտեմբերի 11-ին թեթևշարժիչային Cessna օդանավը, որում 9 մարդ է եղել, շարժիչների կանգի պատճառով վթարվել էր: Ջրում հայտնաբերվել էին փրկարարական բաճկոններով ողջ մնացած 8 մարդիկ, սակայն նրանցից մեկին չէր հաջողվել փրկել: Նա հենց Լորետան էր:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2011-ի ապրիլին Սպիտակ տունը հրապարակել էր գործող նախագահի ծննդյան պաշտոնական վկայականը: Փաստաթուղթը փաստում է, որ նա լույս աշխարհ է եկել Հավայայում, 1961 թվականի օգոստոսի 4-ին: Այդ փաստը մեխանիկորեն հաստատում է Օբամայի ամերիկյան քաղաքացիությունը:
Հանրապետական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կասկածներ էին հայտնել Օբամայի՝ ԱՄՆ քաղաքացիություն ունենալու առնչությամբ, քանի որ նրա հայրը քենիացի է, իսկ մանկության տարիներին Օբաման երկար ժամանակ ապրել է ԱՄՆ սահմաններից դուրս:









































