Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարմենի փողոցի թիվ 23 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել է 1978 թ. ծնված Բ. Հ.-ի դին:









































