Տարբեր ԶԼՄ-ների կողմից տարածված՝ Կիևի քաղաքական ակցիաներում նյութատեխնիկական ապահովման նպատակով զինված ուժերի օգտագործման մասին տեղեկատվություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ ներքաղաքական պայքարին զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը բացառվում է:
Պաշտպանության նախարարությունը լրագրողներին կոչ է արել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված ճշգրտված տեղեկատվություն տարածել:










































