Կանադացի գիտնականները բացահայտել են գեն, որը կապված է ճարպակալման հետ. այն կանանց մոտ առաջացնում է սեր դեպի պաղպաղակը և այլ քաղցրավենիքները:
Ինչպես հաղորդում է kedem.ru-ն, նման գենի բացահայտումը նշանակում է, որ մարդիկ պատասխանատվություն չեն կրում քաղցրավենիքի հանդեպ սիրո համար: Գիտնականները բացահայտել են գենի տեսակ, որը կարգավորում է հաճույքի հորմոնի` դոֆամինի արտադրությունը:
Այս գենով է պայմանավորված հակվածությունը քաղցր և բարձր կալորիականությամբ սննդամթերքների հանդեպ, ինչը զգալիորեն դրսևորվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ:
Կանադացի գիտնականների կարծիքով` ճարպակալում առաջանում է գենետիկական հակվածության, էկոլոգիական սթրեսի և էմոցիոնալ բարեկեցության պատճառով:











































