Հինգշաբթի օրը Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը միասեռ ամուսնությունները չօրինականացնելու մասին Հնդկաստանի Գերագույն դատարանի որոշումը «դեպի հետ լուրջ քայլ և միջազգային իրավունքի խախտում» է անվանել:
Այն փաստը, որ նման հարաբերություններն օրենքից դուրս են համարվում, «խախտում է անձնական կյանքի իրավունքը և մերժում խտրականությունից հրաժարվելը, ինչն ամրագրված է Քաղաքացիական և քաղաքական միջազգային պակտերով, որոնք Հնդկաստանը նույնպես ընդունել է»,- նշել է նա:











































