Դեկտեմբերի 12-ին նշվում է լեգենդար Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրը: Նա ծնվել է 1915 թ.՝ Նյու Ջերսիում ապրող իտալացի աղքատ միգրանտների ընտանիքում, որը հեռու էր արվեստից, սակայն երիտասարդ Սինատրային դա չխանգարեց գնալ իր ճանապարհով:
Վաղ տարիքից Ֆրենկը երազում էր հաջողության հասնել, որի համար պատրաստ էր ջանասիրաբար աշխատել՝ չնայած բարձրագույն կրթություն այդպես էլ չստացավ: Դեռահաս տարիքում Սինատրան վաստակում էր ռադիոյում և բարերում նվագելով, ավելի ուշ որպես սպորտային լրագրող էր աշխատում: Սակայն 1933 թ. սկսած՝ նա վերջապես կողմնորոշվեց մասնագիտության հարցում և սկսեց երգել, գրում է SPLETNIK.RU-ն:
Նրա երգերը հնչում են այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ինչ են ցանկանում կանայք», «Կեղտոտ պարեր», «Տանը միայնակ», «Ամուր ընկույզ», «Մադագասկար», «Ով է դավաճանել Ռոջեր ճագարին» և այլն:








































