Միակ մեքենան, որը թողարկվել է հատուկ ի պատիվ «բոնդիանայի» գոյության 50-ամյակի, վաճառվել է Դուբայում կայացած աճուրդում: Ստացված միջոցները կտրամադրվեն սիրիացի փախստականների օգնությանը:
Աճուրդը կայացել է Dubai Film Festival միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն անցկացվել է ԱՄԷ-ի մայրաքաղաքում: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Aston Martin Vanquish-ի ինտերիերում և էքստերիերում կիրառվել են «բոնդիանայի» վերջին՝ Skyfall ֆիլմի խորհրդանշաններով արծաթե տարրեր: Մեքենան ունի կապույտ կաշվե մգդակած նստելատեղեր, զարդարված է 50 years of 007 գրությամբ: Մեքենայի վրա փորագրված են Բոնդի դերակատար Դենիել Կրեյգի և ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնի և Բարբարա Բրոկոլիի ինքնագրերը: Աճուրդին վաճառվել են նաև գլխավոր հերոսին պատկանած այլ իրեր:
Բարեգործական աճուրդի կազմակերպիչները մեկ միլիոն դոլար են հավաքել: Oxfam Great Britain բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգի խոսքով՝ ֆինանսական միջոցները սիրիացի փախստականներին կօգնեն ապրել ձմռան ամիսներին:
10-րդ ամենամյա կինոփառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը:









































