Լոնդոնում նոր համաշխարհային գլուխգործոց է հայտնվել: Այն իրենից ներկայացնում է գլխիվայր շրջված շինություն: Այս մասին հայտնում է Euromag-ը: Հազիվ թե ինչ-որ մեկը չնկատի այն: Շենքը գետնին է հենված տանիքով:
Նախագծի հեղինակն է բրիտանացի դիզայներ 29-ամյա Ալեքսն Չինեկը: Շենքը կառուցվել է Բլեքֆրայարս փողոցի լքված շենքի հիման վրա, որը կառուցվել էր 1780 թվականին և ծառայել որպես ախոռ: Ալեքսն ամբողջովին փոխել է դրա ճակատային մասը՝ պատուհաններն ու դռները գլխիվայր շրջելով: Նա կիրառել է այդ շրջանում օգտագործված նյութեր, ինչը թարմացված շենքին թույլ է տվել ձուլվել շրջապատի հետ:
Նախագծի հեղինակը շենքի վերակառուցման աշխատանքները սկսել էր հոկտեմբերին:











































