Բնակչության թվով ՀԱՀ-ի երկրորդ քաղաք Քեյփթաունում բնակիչներն իրենց տունն ու գույքը պաշտպանում են ոչ այնքան գողերից, որքան կապիկներից: Նրանք բառացիորեն ահաբեկում են քաղաքացիներին: Կենդանիները մտնում են բնակարաններ, այնտեղ ավերածություն իրականացնում և իրեր գողանում: Նման ավազակների թիվը քաղաքում առնվազն 500 է: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Օրերս 10 կապիկ մտել էին բնակարաններից մեկը՝ տանելով իրենց հետ տանը եղած ամբողջ սնունդն ու մեծ փափուկ արջը: Նշենք, որ բնակարանը գտնվել է երրորդ հարկում:
Հետաքրքրական է, որ պոչավոր ավազակները գտնվում են իշխանությունների պահպանության ներքո: Նրանց կրակելն արգելված է: Բնակիչներին մնում է միայն նրանց դեմ պայքարել բեյսբոլի մահակներով և պղպեղի գազով:











































