Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի նորանշանակ դատավորներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով եղել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ տեղում հանդիպելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև ներկայացնելու նորանշանակ դատավորներ Մեխակ Գևորգյանին և Սերգեյ Չիչոյանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ խորհրդի նախագահը նշեց, որ նշանակալի է դատավորների դերն արդարադատության կայացման և դատական իշխանության հեղինակության բարձրացման գործում և հույս հայտնել, որ նրանք իրենց գիտելիքն ու փորձն ամբողջությամբ կուղղեն այդ նպատակին:

Կոտայքի մարզի նորնանշանակ դատավոր Մեխակ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել՝ խոստանալով արդարացնել հույսերը:

Սերգեյ Չիչոյանն էլ իր հերթին նկատել է, թե երբ Գյումրիում Շիրակի դատարանին առաջարկվեց դառնալ օրինակելի դատարան, իր մեջ խոսել է գավառցու պատիվը, և անելու են ամեն ինչ, որպեսզի Գեղարքունիքի մարզի դատարանն էլ դասվի օրինակելի դատարանների շարքին:

Գագիկ Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրել է դատավորի ներքին անկախության գործոնը, դատավորի կամ դատարանի նախագահի գործունեությանը ցանկացած միջամտության բացառումը, ինչն ուղիղ համեմատական է արդար դատաքննություն իրականացնելու հիմնական գործառույթին: «Մինչև հիմա մեր գործունեության ընթացքում բացառիկ ուշադրություն ենք դարձրել, որպեսզի դատավորներն անկախանան բոլոր մակարդակներում, կարողանան իրենց լիարժեք անկախ զգալ արդարադատական ֆունկցիան կատարելիս և լիարժեք հաշվետու՝ օրենքի առաջ: Մեզ համար առանցքային է նաև հասարակության վստահության բաղադրիչը, հանրային կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը»,- նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև դատավորների պատշաճ վարքն ու օրենքի առաջ մեծ պատասխանատվությունը, որոնք դատական իշխանության համալիր բարեփոխումների մաս են կազմում: «Անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ ունենալու թափանցիկ արդարադատական համակարգ:

Մշակվում է մշտադիտարկման համակարգը, որը թույլ կտա ուշադրության կենտրոնում պահել դատավարությունների ողջ գործընթացը, իսկ առանձին ցուցիչներին հետևելով՝ հնարավոր կլինի արագ արձագանքել առաջացած խնդիրներին ու թերացումներին: Այս համակարգի ներդրման նպատակը ոչ թե դատավորների նկատմամբ հսկողություն սահմանելն է, այլ նրանց ազատելը սոցիալական տարբեր, ոչ հաճելի ճնշումներից, ինչպես նաև բացահայտելով առաջացած խնդիրներն առաջարկել արագ և գործուն լուծումներ: Յուրաքանչյուր նստավայրում դատավորն ինքը Հայաստանի Հանրապետության անունից է արդարադատություն իրականացնում, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է»,- նշել է Գագիկ Հարությունյանը ՝ հավելելով, որ ԲԴԽ-ն բաց է նաև դատավորների կողմից ցանկացած խնդիր լսելու, քննարկելու համար:

Անդրադառնալով վերջին շրջանում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շեշտել է, որ խորհուրդը հետևողական է ցանկացած արատավոր երևույթ կանխելու հարցում:

«Նշվում են փաստեր, որոնք կարող են ընդհուպ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ: Այդպիսի փաստերը չի կարելի անտարբերության մատնել, և Բարձրագույն դատական խորհուրդը դրանց վրա կհրավիրի իրավապահ մարմինների ուշադրությունը: Եթե դա սուտ է, այն տարածողը պետք է պատասխան տա, եթե այն իրականության հետ աղերսներ ունի, պետք է պատասխան տա դատավորը»,- ավելացրել է Գագիկ Հարությունյանը՝ եզրափակելով, որ չկա իշխանության մի մարմին, մի սուբյեկտ, որն այդքան ինքնուրույնություն ունենա, որքան դատավորը, ով առանձին է հանդես գալիս պետության անունից:

Նշենք, որ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-336-Ա հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ նախագահի ՆՀ-337-Ա հրամանագրով և ԲԴԽ-13-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկության վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում