Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իտալական «Նապոլի»-ն ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում վաստակած 12 միավորով F խմբում գրավեց 3-րդ տեղն ու պայքարը կշարունակի Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությունում:
Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն «Արսենալ»-ի նկատմամբ հաղթանակից հետո չկարողացավ զսպել արցունքները, քանի որ զուգահեռ խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն 1:2 հաշվով առավելության էր հասել Մարսելի «Օլիմպիկ»-ի նկատմամբ:









































