«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը ամփոփել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Արսենալ»-ի դեմ հանդիպման արդյունքները:
Հիշեցնենք` նեապոլիտանացիները 2:0 հաշվով առավելության հասան լոնդոնցիների նկատմամբ և 12 միավոր վաստակեցին, բայց խմբում զբաղեցրին 3-րդ տեղը և զրկվեցին պայքարը շարունակելու հնարավորությունից:
«Մենք արժանի չէինք այս ճակատագրին: 12 միավոր վաստակեցինք, նույնքան, որքան «Արսենալ»-ը և «Բորուսիա»-ն: Սա առաջին անգամն է, որ թիմն այսքան հաջող է ելույթ ունենում խմբային փուլում, բայց… մենք չնվաճեցինք փլեյ-օֆֆի ուղեգիր:
Տարօրինակ է, որ մենք դուրս մնացինք 12 միավորով, իսկ որոշ թիմեր հաջորդ փուլ անցան` իրոնց ակտիվում ունենալով նույնքան միավոր: Այսօր մենք առավելության հասանք Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջատարներից մեկի նկատմամբ և շատ ավելի լավ խաղ ցուցադրեցինք, քան «Արսենալ»-ը»,- Football Italia-ն մեջբերում է Իգուաինի խոսքերը:









































