Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում F խմբում տեղի ունեցան 2 հանդիպումներ, որոնց արդյունքում հաջորդ` փլեյ-օֆֆ փուլի ուղեգրեր ձեռք բերեցին Լոնդոնի «Արսենալ»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Գերմանական ակումբի կազմում ֆրանսիական թիմի հետ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Նապոլի» – «Արսենալ»` 2:0
1:0 Իգուաին (74′), 2:0 Կալյեխոն (90′)
«Մարսել» – «Բորուսիա Դորտմունդ»` 1:2
0:1 Լևանդովսկի (4′), 1:1 Դիավարա (14′), 1:2 Գրոսկրոյց (87′)







































