Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հիասթափված է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի հայտնվել այս տարվա «Ոսկե գնդակ»-ին հավակնող ֆուտբոլիստների լավագույն եռյակում:
Մրցանակը ստանալու համար, բացի ֆրանսիացի ֆուտբոլիստից, պայքարելու են նաև Լիոնել Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ես շատ երջանիկ եմ, որ հայտնվել եմ մրցանակի հավակնորդների լավագույն եռյակում: Ուրախ եմ ոչ միայն ինձ, այլև ակումբի ու իմ ընտանիքի համար: Սակայն, մի փոքր հիասթափված եմ Իբրահիմովիչի համար: Նա անհավանական ֆուտբոլիստ է, ով շատ բան է արել ՊՍԺ-ի համար»,- ասել է Ռիբերին:







































