Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Տարվա մարդ» է ճանաչվել` ըստ ամերիկյան The Time ամսագրի: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Ամսագրի խմբագրությունը գտնում է, որ հենց Ֆրանցիսկոսն է մեծ ազդեցություն ունեցել անցնող տարում կատարված համաշխարհային իրադարձությունների վրա:
Երկրորդ տեղում է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող ամերիկացի ակտիվիստուհի Էդիտ Վինձորը:











































