Սիրիայում «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հարձակվել են Դամասկոսի մոտ գտնվող Ադրա բնակավայրի վրա: Ինչպես հաղորդում է «Սուրիա Ալ-Ան» գործակալությունը, գրոհայինները մի քանի տասնյակ բնակիչների ստիպել են լքել իրենց տները՝ այնուհետև նրանց օգտագործելով որպես «կենդանի վահան»:
Հաղորդվում է, որ բնակիչները լքում են Ադրան ապաստան գտնելով հարևան Ալ-Քութեյֆում: Անվտանգության ուժերը և բանակային ստորաբաժանումները արգելափակել են շրջանը:
Հյուսիսային Բերզի արվարձանում Սիրիայի զորքերը հետ են մղել գրոհայինների հակահարձակումը: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է ապստամբների երիտասարդ դաշտային հրամանատար Աբու Արաբը:
Դաժան մարտեր են ընթանում նաև Դումայում և Մլիհայում, իսկ Դամասկոսի Ջուբար արվարձանում կառավարական զորքերը ոչնչացրել են ականանետային մի քանի սարք, որոնցով գրոհայինները կրակ էին բացում քաղաքի կենտրոնական շրջանների վրա:








































