ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանել է Կիևի Անկախության հրապարակ, որտեղ շարունակվում է ուժայինների հետ ցուցարարների դիմակայությունը: Նա սկսել է շփվել բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Նուլանդը մեծ փաթեթից մարդկանց թխվածքաբլիթ և հաց է հյուրասիրում: Նրան ուղեկցում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը՝ փոխանցում է Interfax-ը:
Ակցիայի մասնակիցները ողջունում են Նուլանդին ուրախ ճիչերով, ոմանք վանկարկում են «God bless you» (Աստված օրհնի Ձեզ):
Բացի դրանից՝ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը մոտեցել է հրապարակում կանգնած Ներքին զորքերի զինծառայողներին և նրանց թխվածքաբլիթ հյուրասիրել: Զինվորները լուռ ընդունել են հյուրասիրությունը:









































