Thursday, 18 06 2026
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ֆյուլեն կոչ է արել վախից զերծ մթնոլորտ ապահովել Հայաստանի քաղաքացիական հասարակության համար

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 14-րդ նիստին: Նիստին հաջորդած մամլո ասուլիսում Ֆյուլեն ասել է.

«Համագործակցության խորհրդի նախկին նիստի հետ համեմատած՝ մեր քննարկումների բովանդակության մեջ, անշուշտ, առկա է տարբերություն՝ հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները: Բայց այն, ինչ մնում է նույնը, մեր ցանկությունն ու վճռականությունն են՝ շարունակելու սերտ հարաբերությունները և դրանք առաջ տանելու՝ հիմնվելով մինչ օրս ձեռք բերվածի վրա: Այս լույսի ներքո մենք վերահաստատել ենք մեր երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու, ինչպես նաև հետագա գործընկերության ծավալին ու հավակնություններին հարմարեցնելու համար ԵՄ-Հայաստան հարևանության քաղաքականության գործողութունների պլանի թարմացման անհրաժեշտությունը»,- ասվում է Ֆյուլեի հայտարարության մեջ, որը տարածել է Եվրահանձնաժողովի մամլո կենտրոնը:

Ֆյուլեն նշել է, որ, իրենց կարծիքով, գովասանքի է արժանի Շարժունակ գործընկերության առաջընթացը: Նրա խոսքով՝ այցագրային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի վավերացումն ավարտված է, և իրենք անհամբերությամբ սպասում են դրանց շուտափույթ ուժի մեջ մտնելուն: «Դա թույլ կտա մեզ խթանելու մարդկանց միջև կապերը, որոնք մեր հետագա համագործակցության կարևոր տարր են»,- ասել է Ֆյուլեն:

«Ուրվագծվել է նոր համատեքստում ԵՄ-Հայաստան հարաբերությունների առաջընթացի ուղին: Այժմ մենք պետք է սկսենք աշխատել այն իրականություն դարձնելու համար: Հայաստանը կարող է ԵՄ հետագա աջակցություն ակնկալել՝ խթանելու քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները և բարելավելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»,- նշել է եվրահանձնակատարը:

Նրա խոսքով՝ հանդիպումը ևս մեկ կարևոր հնարավորոթյուն էր՝ ընդգծելու Քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների գործընթացում: «Մենք ուժեղացրել ենք համագործակցությունն ու Քաղաքացիական հասարակության աջակցությունը: Մենք լիահույս ենք, որ նրանց աշխատանքը նույնպես կկառուցվի վերջին 3.5 տարում ձեռք բերվածի վրա: Մենք լիահույս ենք, որ հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ արտահայտվելու ու հավաքների ազատությունը, հետագայում կուժեղացվեն»:

Ֆյուլեն ընդգծել է, որ հատուկ աջակցություն կապահովի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայ ազգային հարթակին՝ ուժեղացնելու նրա դերն ու բարեփոխումների գործընթացի մոնիտորինգը՝ կառավարության հետ կառուցվածքային երկխոսության կառուցման համար:

Վերջում Ֆյուլեն կոչ է արել կառավարությանը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանների համար ապահովել վախից զերծ մթնոլորտ, կոչ է արել նաև հետաքննել անցյալի նման որոշ դեպքերը և համոզվել, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում