Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ

Հայաստանի համար անհրաժեշտ օջախը

Համաշխարհային ուշադրությունը շարունակում է բևեռված մնալ Ուկրաինայի իրադարձությունների վրա: Դրանք շարունակում են նաև ոգևորության տեսքով պրոյեկտվել Հայաստանի ակտիվ հանրության շրջանում, և, դատելով արձագանքներից, Հայաստանի ակտիվ հասարակությունը փորձում է Ուկրաինայի իրադարձություններում գտնել այն, ինչ ցանկանում, սակայն չի կարողանում արձանագրել Հայաստանում:

Այստեղ իրավիճակը գտնվում է ռացիոնալի և իռացիոնալի սահմանում՝ առկա է թե՛ էմոցիան, թե՛ նաև սառը դատողությունը: Սառը դատողությունն առկա է այն մասով, որ Ուկրաինան իրապես զուտ ուկրաինական խնդիր չէ. այստեղ, կարող ենք ասել, գտնվում է հետխորհրդային շրջադարձի կետը, և Ուկրաինայի իրադարձությունների ելքից է կախված, թե ինչքանով կհաջողվի Ռուսաստանին իր կայսերական նպատակների իրականացումը ողջ հետխորհրդային տարածքում՝ իհարկե բացառությամբ Մերձբալթյան երկրների, որոնք կարծես թե անդառնալիորեն կտրել են կապը այդ անցյալի հետ: Այսինքն՝ Ուկրաինայում այդ տեսանկյունից անկասկած լուծվում են նաև Հայաստանի համար շատ կարևոր հարցեր: Էմոցիոնալ առումով, հայկական հասարակության հետ տեղի է ունենում այն, ինչ տեղի էր ունենում «արաբական գարնան» ընթացքում, այդ «գարնան» իրադարձությունների հանդեպ: Այստեղ էմոցիան վատ բան չէ: Դա վկայում է հասարակության կենսունակությունը, թեև, մյուս կողմից, գուցե հոգեբանական դիտարկումները արձանագրեն, որ հասարակության այդ էմոցիան իրականում սեփական ուժերի հանդեպ անվստահության թաքնված դրսևորում է, այսինքն՝ հասարակությունն ուրախանում է, որ այլք գոնե այլ տեղերում անում են այն, ինչ խիստ անհրաժեշտ է իրեն իր երկրում, սակայն անելու կարողություն չկա:

Պետք է, իհարկե, խոստովանել, որ Հայաստանի հասարակությունը այս տեսանկյունից չի դրսևորել բավարար կարողունակություն: Սա, ընդ որում, ոչ թե որպես հասարակության թերության կամ թուլության, այլ ընդամենը փաստի արձանագրման տեսքով՝ դատելով առկա արդյունքներից, գլխավոր խնդրի չլուծվածությունից: Այսինքն՝ այդ փաստը պետք է դառնա ոչ թե հասարակության ինքնախարազանման, հուսահատության, հիասթափության առիթ, այլ ընդամենը մանրամասն ուսումնասիրության և, այսպես ասած, հետազոտման, վերլուծության նյութ՝ ինչու Հայաստանի հասարակությանը չի հաջողվում այն, ինչը նրան այդքան ոգևորում է այլ երկրներում, և մասնավորապես ներկայիս պահին՝ Ուկրաինայում: Ընդ որում՝ ասել, թե Հայաստանում այդ վերլուծության, դիտարկման, ուսումնասիրության փորձերը չկան՝ սխալ կլինի: Կան բազմաթիվ փորձեր, պարզապես դրանց հսկայական մասը քաղաքական տարբեր ֆոբիաների և պաշտամունքների ծնունդ են, գտնվում են տարբեր օբյեկտիվ և առավելապես սուբյեկտիվ կաղապարների մեջ, ինչն էլ խանգարում է արդյունավետությանը, իսկ ավելի հաճախ՝ համենայն դեպս մինչև այսօր, ունենում է հակառակ ազդեցություն հասարակության վրա և բաժանարար գծեր հարթելու փոխարեն խորացնում դրանք և հաճախ ուղղակի քաշում նորերը: Իշխանական համակարգի դեմ դիմադրության կազմակերպման տեսանկյունից, Հայաստանի հասարակությունը հայտնվել է այդ արատավոր շրջանի մեջ, և, ըստ էության, ստացվում է ոչ այնքան պայքար իշխող համակարգի դեմ, որքան պայքար հենց հասարակության դեմ: Եվ այս իրավիճակում, թող չհնչի տարօրինակ կամ անհեթեթ, լավ է գոնե, որ կան հասարակության ներքին ոգևորության այսպես ասած արտաքին օջախներ, և կրկնակի լավ է, որ այդ օջախները նաև պրագմատիկ իմաստով այն խարիսխներն են, որ պահում են շատ հասարակությունների համար անհրաժեշտ մի գլոբալ իրավիճակ, մինչ ամեն մի հասարակություն կկարողանա դուրս գալ իր շրջապտույտից և գտնել սեփական երկրում իրավիճակը փոխելու առավելագույն արդյունավետ մեթոդներն ու ֆորմատները: Ուկրաինան տվյալ դեպքում այդ օջախներից է՝ անհրաժեշտ Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում