Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի խաղը` «Կոպենհագեն»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` այն ավարտվել է «արքայական ակումբ»-ի` 2:0 հաշվով հաղթանակով:
«Հասանք մեր նպատակին, հաղթեցինք խմբում: Թիմը հիանալի աշխատանք կատարեց շատ վատ խաղադաշտում: Երջանիկ եմ, որ կարողացա Չեմպիոնների Լիգայի ռեկորդ սահմանել: Դա ևս մեկ քայլ է առաջ: «Ռեալ»-ը վստահ է խաղում և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրում:
Ուրախ եմ, որ գոլ եմ խփել և օգնել թիմիս հաղթել: Միշտ պատրաստ եմ ջանասիրաբար աշխատել խաղադաշտում: Յուրաքանչյուր խաղում փարձում ենք դիտարժան ֆուտբոլ ցուցադրել և շարունակել առաջ շարժվել: Այսօրվա իմ գոլը յուրահատուկ էր, քանի որ այն նոր ռեկորդ սահմանելու աղբյուր հանդիսացավ: Սակայն ես չեմ մտածում ռեկորդների մասին: Իմ կարևոր նպատակը` տիտղոս նվաճելն է»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:







































