Արգենտինայում ոստիկանների գործադուլի պատճառով ստեղծված իրավիճակը սրվում է: Անկարգությունների էպիկենտրոն է դարձել Սան Միգել դե Տուկուման քաղաքը: Աշխատավարձից դժգոհ ոստիկանների բողոքի ակցիայից օգտվել են հանցագործները և մարոդերները: ITAR-TASS-ը հաղորդում է, որ նրանք կողոպտում են տներ և խանութներ: Սեփականատերերն իրենց ունեցվածքը պաշտպանում են սեփական ուժերով, որի արդյունքում քաղաքում 2 մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Դրանից հետո Տուկումանի նահանգապետը համաձայնել է իրավապահների աշխատավարձր բարձրացնել 35 տոկոսով, և նրանք կրկին դուրս են եկել փողոցներ՝ պարեկության: Քաղաքացիները, սակայն, զայրացած ոստիկանների վարքից՝ քաղաքի հրապարակում բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց զայրույթն արտահայտելով կաթսաներին խփելով:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Նմանատիպ իրավիճակ է երկրի 17 նահանգներում:








































