Թուրինի «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստները չեն կարողացել հյուրանոց վերադառնալ: Այդ մասին է հայտնում Football Italia-ն:
Թիմի ավտոբուսը դժվարությամբ է հաղթահարել ճանապարհը մարզադաշտից` հյուրանոց: Այնուհետև «հյուրընկալ» թուրքերը հրաժարվել են տեղավորել իտալացիներին նույն հյուրանոցում, որտեղ նրանք բնակվել են խաղից առաջ` պատճառաբանելով ազատ համարների բացակայությամբ:
«Յուվենթուս»-ի ֆուտբոլիստները ստիպված են եղել դրսում մնալ, մինչև թիմի ներկայացուցիչներն այլ հյուրանոց էին փնտրում` թիմի հանգիստն ապահովելու համար:
Հիշեցնենք` «Գալաթասարայ»-«Յուվենթուս» հանդիպումն ընդհատվեց 31-րդ րոպեին` տեղացող առատ ձյան պատճառով: Խաղը կշարունակվի այսօր` դեկտեմբերի 11-ին:








































