Փերիս Հիլթոնի կրտսեր եղբոր` Բարոնի ծեծվելու պատմությունն ավելի ու ավելի խճճված է դառնում: Ոստիկանների խոսքերով` մեղավորը դեռևս գտնված չէ, իսկ Լինդսի Լոհանն ընդհանրապես կապ չունի հետաքննության հետ:
«Մենք գիտենք` ում ձերբակալել: Մենք պետք է խոսենք Բարոնի հետ, որպեսզի նա մեզ մատնացույց անի միջադեպի մեղավորին, սակայն դեռևս նման տեղեկություններ նա չի տվել: Լինդսի Լոհանն ընդհանրապես կապ չունի այս գործի հետ, նրա անունը նույնիսկ չի հիշատակվում»,- ասել է սերժանտ Բոբի Հերնանդեսը:
Այժմ իրավապահները փնտրում են «սպիտակամորթ, 25-30 տարեկան, մուգ մազերով, կապույտ վերնաշապիկով և բաց կապույտ ջինսե տաբատով ամերիկացու»:
Հայտնի չէ` արդյո՞ք դա արդեն հիշատակված Ռեյ Լեյմոնն է, գրում է Spletnik.ru-ն:









































