Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը վերսկսել է համագործակցությունն Իրանի հետ՝ հաղորդում է Al Arabiya-ն:
Հաղորդվում է, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել Սիրիայի հարցի շուրջ դիրքորոշումը, ինչն ավելի վաղ նպաստել էր բոլոր կապերի խզմանը:
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները խոստացել են չմիջամտել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Սիրիայում:







































