ԱՄՆ-ի Մեդիսոն քաղաքում Snuggle House-ը («Գրկախառնվողների տուն»), որը գումարի դիմաց իր հաճախորդներին առաջարկում էր տարբեր աստիճանի ամրության գրկախառնություններ, դարձել է երկրի իշխանությունների ոտնձգության առարկա:
Իրավապահ մարմինները նշում են, որ այն իրականում ծպտյալ հասարակաց տուն է: Իրավապահներն ամեն դեպքում որոշել են փակել ընկերությունը:
Հասարակաց տանը այս հաստատությունը ակնհայտորեն նման է այնքանով, որքանով այստեղ գրկախառնությունները վաճառում են գումարի դիմաց: Ֆիզիկական շփման արժեքը 1 ժամի դիմաց 60 դոլար է: Այնքան էլ թանկ չէ, եթե դուք միայնակ եք՝ նշում են Mirror-ի լրագրողները:
Անսովոր հաստատությունը կարողացել է գոյատևել ընդամենը 1 ամիս:








































