Wednesday, 10 06 2026
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

Գյուղնախարարն այցելել է Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարաններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ: Նախարարն այցելել է մարզի «Էկոֆիշ Թրեյդ» և «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ձկնաբուծարաններ:

Վերոնշյալ ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ջրի խնայողության նպատակով ներդնել ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգեր:

Աշխատանքային այցը նախարարը սկսել է Զորակ գյուղի «Էկոֆիշ Թրեյդ» ընկերությունից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, զրուցել է աշխատակիցների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Հայաստան ժամանած գերմանական E.M.F-ի ընկերության մասնագետ Լ. Լեբուսի հետ, ով ևս կարծում է, որ պետք է անցում կատարվիջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգին, քանզի անհամեմատ մեծ ծավալներով ջուր է օգտագործվում:

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքը. «Կարևորելով Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի ռացիոնալ օգտագործման հանգամանքը, ՀՀ Նախագահի մոտ 2013 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է գործնական քայլեր կիրառել Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում ջրի խնայողական համակարգերի, մասնավորապես, կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության խնդրանքով հանրապետություն են ժամանել «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության և դանիական` «Բիոմար» ընկերության փորձագետները, որի արդյունքում մշակվել է ջրի կիսափակ համակարգի ներդրման տիպային նախագծեր»,- նշել է նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այնուհետ այցելել է Սիփանիկ գյուղում գտնվող «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ : Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և զբաղվում է թառափազգի, ծիածանափայլ ու ոսկեփայլ իշխանի և կարմրախայտ տեսակի ձկների բուծմամբ:

Նախարարն այցի ավարտին անդրադարձել է կիսափակ ջրամատակարարման համակարգի ներդրման կարևորությանը. «Այս համակարգի ներդմամբ մենք կտրուկ կնվազեցնենք ձկնաբուծության նպատակով օգտագործվող Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի պաշարները: Վերոնշյալ տեխնոլոգիան թույլ է տալիս ձկնաբուծական ավազանիելքային ջրերի 70%-ը դարձյալ օգտագործել:

Քանզի օգտագործված ջուրը, մեխանիկական և կենսաբանական ֆիլտրերիմիջոցով մաքրվելուց և թթվածնով հարստացվելուց հետո, հետ է մղվում ձկնաբուծական ավազաններ»,- ասել է նախարարը:

Նշենք, որ ըստ տեղեկությունների վերը նշված ձկնաբուծարանները պատկանում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում