Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեիրան կարծում է, որ ներկայիս կոլեկտիվը կատարյալ չէ:
« «Արսենալ»-ը հիմա ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Բայց պետք է կարողանալ հաղթել նաև վատ խաղի պայմաններում, ինչը ներկայիս թիմը չի կարողանում անել:
Կարծում եմ՝ թիմն առաջատարի կարիք ունի: «Արսենալ»-ը չունի այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ադամսը, Քեմփբելը, Քիոունը, խաղացողներ, որոնք եղել են առաջատար ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- հայտարարել է Վիեիրան:









































