Եվրահանձնաժողովը Google ընկերության Android համակարգի գործով առաջիկա շաբաթներում կարող է որոշում կայացնել։ Իսկ հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար տուգանքը կարող է հասնել մինչև 11 մլրդ դոլարի։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ դա Google-Alphabet մայր ընկերության գլոբալ շահույթի 10 տոկոսն է կազմում։
«Ակնկալվում է, որ մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարեթ Վեսթագերը առաջիկա շաբաթներում կհայտարարի տուգանքի մասին, բայց հստակ չափը դեռ պարզ չէ»,-գրում է պարբերականը։









































