Ֆլորիդայում արկածախնդիր զույգն ամուսնացել է՝ պսակադրության արարողությանը մասնակից դարձնելով Բեթմենին, Երկաթե մարդուն և այլ գերհերոսների:
Փեսացուն Ադամն է՝ հայտնի Արթիքս մականունով: Նա բազմաթիվ համակարգչային խաղերի ստեղծող է (AdventureQuest Worlds): Նշվում է, որ ո՛չ հյուրերը, ո՛չ էլ Don Cesar հյուրանոցի աշխատողները, չեն իմացել արարողության ժամանակ ծրագրած բեմականացման մասին:
Դեկտեմբերի 4-ին համացանցում հայտնված տեսանյութն արդեն դիտվել է մոտ 1.3 մլն անգամ, արժանացել ավելի քան 8000 օգտատիրոջ հավանության:








































