Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի կարծիքով` «Գալաթասարայ»-ի երկրպագուների վարքը չի կարող էական ազդեցություն գործել հանդիպման ընթացքի և արդյունքի վրա:
Հիշեցնենք` թիմերը հանդիպում են անցկացնելու Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում:
««Գալաթասարայ»-ի ֆանատներն ինձ չեն անհանգստացնում: Գոլեր խփում են ֆուտբոլիստները, ոչ թե երկրպագուները: Երբեք չեմ տեսել, որ երկրպագուները գոլեր խփեն: Տրամաբանական է, որ ամեն ինչ կախված է մեր վերաբերմունքից: Պետք է ճիշտ արձագանքել խաղի ժամանակ տիրող մթնոլորտին»,- ասել է ֆուտբոլիստը:











































