Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Արմեն Աշոտյանն արձանագրում է՝ ՀՀԿ-ն խորհրդարանում այլևս բացարձակ մեծամասնություն չունի

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունն այլևս բացարձակ մեծամասնություն չի կազմում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե 6 պատգամավոր արդեն հեռացել է ՀՀԿ խմբակցությունից, ինչը նշանակում է, որ խմբակցությունն ունի 52 մանդատ, բացատրեց, որ ՀՀԿ-ն այդպիսով զրկվում է բացարձակ և որոշիչ մեծամասնություն լինելուց: «Մեծամասնության տարբեր տեսակ է լինում խորհրդարանական կառավարման կառուցվածքի տեսակետից՝ սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանակում ՀՅԴ-ի հետ, լինում է բացարձակ մեծամասնություն, երբ որևէ քաղաքական ուժ ունի 50+1 ձայների քանակ. դա ՀՀԿ-ն էր մինչև այսօր, և կա պարզապես մեծամասնություն, որը խորհրդարանում ներկայացված քաղաքական որևէ ուժ ունի ամենամեծ ձայների քանակը, սակայն չի տիրապետում 50+1 ձևաչափին»,- ընդգծեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն արդեն մեծամասնություն չէ, սակայն նկատեց, որ շարունակում են մնալ խորհրդարանում ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունը: «Այսինքն՝ ձայների քանակով առաջին խմբակցությունն ենք, սակայն եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկությամբ են հանդես գալիս, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,- ասաց նա:

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակը պետք է դիտարկել քաղաքական բնական պրոցեսների տրանսֆորմացիայի հունի մեջ: «Ակնհայտ է, սակայն, որ ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով: Սա իմ անձնական կարծիքն է: Ակնհայտ է, որ այս գործընթացները գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն է, և խորհրդարանն ավելի շատ է համահունչ դառնում հասարակական-քաղաքական տրամադրություններին այն առումով, որ գումարային որոշիչ ձայներն այլևս ՀՀԿ-ին չեն պատկանում: Սա, իհարկե, ենթադրում է, որ ոչ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները՝ անկախները և այլ խմբակցությունների ներկայացուցիչները, այդ դեպքում պետք է միասնական քվեարկեն և ներկա լինեն քվեարկություններին:

Քանի որ շատ փոքր է տարբերությունը ձայների, և, անգամ եթե 1-2 պատգամավոր էլ լքի ՀՀԿ-ն, քվեարկության ժամանակ մոբիլիզացիայի խնդիր կա երկու կողմերից էլ»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը: Պատգամավորի խոսքով՝ ռազմավարական տեսակետից ՀՀԿ-ն խորհրդարանում և ամբողջ քաղաքական դաշտում միակ ընդդիմությունն է: Արմեն Աշոտյանն ասաց, որ իրեն ծանոթ չէ որևէ արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը իրեն դիտարկում է որպես ընդդիմություն: «Սա նշանակում է, որ քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ ՀՀԿ-ի դիրքերը բյուրեղանում են, և սա կարևորում է նաև գործադիրի համար, որովհետև եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության մասին, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն իր քաղաքական արժեքը վերաիմաստավորում է՝ այս դեպքում որպես քաղաքական բազմակարծություն ապահովող շատ կարևոր քաղաքական մարմին»,- ասաց նա:

Աշոտյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն լքող նոր պատգամավոր կլինեն: «Կարծում եմ, որ գործընթացը կարող է շարունակվել ոչ այն ծավալով, որ եղել է մինչ այսօր, սակայն չեմ բացառում, որ եզակի դեպքեր լինեն: Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն պահպանելու է իր թիվ մեկ քաղաքական խմբակցության դերը՝ լինելով ամենամեծ խմբակցությունն այս խորհրդարանում»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում