Ջուզեպե Կոնտեի գլխավորած Իտալիայի նոր կառավարությունը ազգային խորհրդարանի սենատում վստահության քվե է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վստահության վերաբերյալ երկու պալատների քվեարկությունը կառավարության երդմնակալությունից հետո պարտադիր է։
Նախարարների կաբինետին կողմ է քվեարկել 171 սենատոր, դեմ՝ 117, ևս 25-ը ձեռնպահ են մնացել։
Հիշեցնենք, որ Կոնտեն նախագահ Սերջիո Մատարելային է վերադարձրել նախարարների կաբինետի ձևավորման մանդատը։ Պատճառը էկոնոմիկայի նախարարի թեկնածուի շուրջ տարաձայնություններն էին։ Նախագահը չէր ցանկանում այդ պաշտոնում տեսնել եվրոսկեպտիկ Պաոլո Սավոնային, որը եվրոգոտուց Իտալիայի դուրս գալու ծրագիր է մշակում։









































