«168 ժամ» պարբերականի տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանն աջակցում է և հնարավոր է՝ անդամակցի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված «Քաղաքացիական պայմանագիր» միավորմանը, իսկ ընտրությունների ժամանակ նաև կարող է գլխավորել ստեղծվելիք կուսակցության ընտրական ցուցակը:
Քաղաքացիական պայմանագրի Կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը թերթի հետ զրույցում, սակայն, հերքել է այդ լուրը՝ նշելով, որ Խ.Սուքիասյանն առնչություն չունի իրենց հետ և նախկինում Քաղաքացիական պայմանագրի անդամների ու Սուքիասյանի միջև քննարկումներ չեն եղել. «Նա ոչ անդամ է, ոչ էլ՝ աջակից»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում:










































