Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից Յորքում գտնվող առանձնատուն են նվեր ստացել՝ տեղեկացնում է Metro-ն:

Տունը գտնվում է Նորֆոլքի՝ թագուհուն պատկանող Սանդրինհեմ կալվածքում: Հետաքրքիր է, որ այդ տունը նախկինում անվանել են «ամուրիի քոթեջ»:

1893թ. Բրիտանիայի ապագա թագավոր Գեորգ Հինգերորդը, որ այն ժամանակ դեռ արքայազն Ջորջն էր, նվեր է ստացել այն իր հորից: Ավանդույթի համաձայն՝ Բրիտանիայի թագուհին ամուսնության առիթով անշարժ գույք է նվիրում իր զավակներին և թոռներին:











































